Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին կարծում է, որ Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագիրը Իսրայելի եւ Պաղեստինի միջև (այսպես կոչված, դարի գործարք) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի շուտ կմեռնի: Համապատասխան գրառումը չորեքշաբթի օրը տեղադրվել է նրա թվիթերյան պաշտոնական էջում, փոխանցում է ТАСС-ը: «Ամերիկյան «դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի»,- գրել է նա: Չորեքշաբթի օրՆ ունեցած իր ելույթում հոգևոր առաջնորդն ամերիկյան ծրագիրը «հիմար, արատավոր և ձախողմանը դատապարտված» է անվանել: «Այս մտադրությանը դիմագրավելու համար իսլամական ճակատին հարկավոր է աջակցել պաղեստինցիների խիզախ պայքարին»,- հավելել է Խամենեին: Հունվարի 28-ին Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին Վաշինգտոնում հայտարարել էր, այսպես կոչված, դարի գործարքի` պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման պլանի, հիմնական դրույթների մասին, որը հիմնված է երկու պետությունների փոխադարձ ճանաչման վրա: Վաշինգտոնն առաջարկում է արագընթաց տրանսպորտային օղակներով անխզելիորեն կապել Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից բաղկացած Պաղեստինի տարածքը, իսկ որպես արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արևելյան Երուսաղեմի միայն մի մասը (ըստ Նեթանյահուի` խոսքը Երուսաղեմի Աբու-Դիս արվարձանի մասին է): Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը ամբողջ Երուսաղեմը անվանել էր Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» եւ հայտարարել էր Միացյալ Նահանգների` հրեական բնակավայրերը որպես Իսրայելական տարածք ճանաչելու մտադրության մասին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02