Ճիշտ կառավարման եւ վարչատարածքային ճիշտ բարեփոխում իրականացնելու պարագայում խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի արդյունավետ են, ինչից շահում է համայնքն ու նրա բնակիչը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա կառավարությանը ներկայացրեց համայնքների խոշորացման երկու նախագիծ, որոնցից մեկը Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքները միավորվում են եւ ստեղծվում է Լերմոնտովո խոշորացված համայնքը: Սրանք ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներ են: Իսկ Տավուշի մարզում առաջարկվում է ստեղծել Իջեւան խոշորացված համայնքը, որում կներառվեն 19 համայնքներ: «Նախատեսվում է ունենալ Իջեւան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքներից»,-նշեց Պապիկյանը: Նրա խոսքով՝ Իջեւանի այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը փաստում է դրա առավել արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաեւ, որ 2008-2011թթ. տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հողային: «Տարբեր համայնքների մեջ առկա են հողային, սահմանային վեճեր, եւ այս պարագայում խնդիրն ամբողջությամբ լուծվում է»,-նշեց Պապիկյանը: Նախարարն ընդգծեց նաեւ, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է: 2020թ. հունիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ ՀՀ Տավուշի մարզի Իջեւան համայնքներում առաջարկվում է անցկացնել համայնքի ղեկավարների եւ ավագանու ընտրություն:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44