Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանին չեզոքացնելու ճանապարհին երեկ հանգեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Սակայն եթե անգամ հաջողվի շրջանցել Սահմանադրական դատարանի համաձայնությունը, այնուամենայնիվ, Սահմանադրությունն ինքնապաշտպանության եւս մեկ մեխանիզմ է սահմանել, որը շրջանցել չի հաջողվի։
Ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն, որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հեղափոխական էյֆորիան պիկի էր հասել, իշխանությունը հավաքել է 884 հազար 849 ձայն։
Բայց պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ համապետական ընտրություններին մասնակցությունը միշտ ակտիվ է, իսկ Փաշինյանի ռեյտինգն էլ օր-օրի նվազում է, եւ դժվար է պատկերացնել, որ 650 հազար մարդ կմասնակցի հանրաքվեին եւ կողմ կքվեարկի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին, որոնցով ոչ թե սուպերվարչապետական համակարգն է փոխվելու, այլ ընդամենը ՍԴ գործող կազմից են ուզում ազատվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47