Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը «շուտով կիմանա», որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցությունն անպատիժ չի մնա: Այս մասին գրում է Ria-ն։
«Ինչպես նշել են վարչակազմի մի քանի պաշտոնյաներ, շուտով ռուսները կարող են իմանալ, որ Մադուրոյին իրենց շարունակական աջակցությունն այլևս անվճար չի լինի: Մյուսները, որոնք շարունակում են օգտվել կամ աջակցում են Մադուրոյին, պետք է զգույշ լինեն: Եվ, առհասարակ, դուք կտեսնեք քայլեր առաջիկա շաբաթների ընթացքում, որը ցույց կտա Վենեսուելայի հարցում մեր մտադրությունների լրջությունը», - ասել է ամերիկացի դիվանագետը:
Ավելի վաղ, Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն շուտով գործողություններ ձեռնարկել «Роснефти» հարցում, եթե այն չփոխի իր քաղաքականությունը Վենեսուելայի հարցում:
Աբրամսը մանրամասներ չի ներկայացրել, թե արդյոք խոսքը գնում է «Роснефти» դեմ պատժամիջոցների մասին, բայց նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նախկինում նշել էին Վենեսուելայում այս ընկերության «աճող դերի» մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր Վենեսուելա է ժամանել Մադուրոյի ու իր պաշտոնակցի հետ հանդիպելու, մինչ այդ Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Վաշինգտոնի այս հայտարարությունները:
«Ես Վաշինգտոնից լսեցի ևս մեկ սպառնալիք ՝ պատժել բոլոր նրանց, ովքեր համագործակցում են Վենեսուելայի հետ այս կամ այն կերպ: Մենք արդեն սովոր ենք դրան», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ ԱՄՆ-ում էր Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ու Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02