2020 թվականի հունվարի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 564 հոդված, որոնցից 97-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 455-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են մեծաքանակ բացասական հոդվածներ։ Բացասական հոդվածների մեծ մասը կապված է Արարատ Միրզոյանի կողմից հունվարի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի և դրա ընթացքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ծավալված քննարկումների հետ։ Քննադատությունների հիմք էր հանդիսացել այն փաստը, որ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ չեղարկել և հետաձգել էր նիստի անցկացման ժամը։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն օրենքի Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախնական տարբերակի վերաբերյալ ասել է․ «Առաջին հայացքից «պարզունակ» թվացող այս օրենսդրական նախաձեռնությունը իրականում ունի հստակ և իր հետևանքներով վտանգավոր քաղաքական նպատակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը և փոփոխությունների սահմանադրականության ստուգումը»։ Ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանը վերադարձրել է Արարատ Միրզոյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` դրանում առկա թերությունների պատճառով։ Նարեկ Սամսոնյանն Արարատ Միրզոյանի մասին գրել է. «Ըստ չհերքված տեղեկության, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, 14 հոգանոց պատվիրակությամբ Արցախ այցի ընթացքում տեղի ռեստորաններից մեկում պատվիրել է ամենաթանկարժեք ուտեստներ ու խմիչք: Ճաշկերույթի հաշիվը կազմել է շուրջ 2 մլն դրամ, որը վճարվել է ՀՀ պետբյուջեից»: Էդմոն Մարուքյան, իր հերթին, դժգոհ է Արարատ Միրզոյանի աշխատանքից։ Ըստ Մարուքյանի՝ Ազգային ժողովի նախագահն անաչառ չէ և ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը, ոչ թե ամբողջ ԱԺ-ն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դեռևս չի ամփոփել մամուլի անդրադարձերը փետրվարի 6-ին Աժ-ում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ Այդ հոդվածին կարող եք ծանոթանալ մեր հետագա անդրադարձերում։
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44