ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Պիեր Հեյլբրոնի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Կողմերը մասնավորապես քննարկել են ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել հետագա համագործակցությունը խորացնելու և ընդյալնելու հնարավորություններին և ուղղություններին:
Պիեր Հեյլբրոնը համառոտ ներկայացրել է Հայաստան կատարած այցի նպատակները, բանկի առաքելությունն ու առաջնահերթությունները՝ շեշտելով մրցակցության դերի կարևորությունը տարբեր ապրանքային շուկաների արդյունավետ գործունեության ապահովման և առհասարակ տնտեսության համար:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և այս տարիների ընթացքում ներդրած ջանքերը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ որպես կարևոր և ուրախալի փաստ շեշտադրելով հաջորդ տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ Կառավարիչների խորհրդի որոշումը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության ընթացիկ հարցերի, կատարված ուսումնասիրությունների, բարեխիղճ և արդար մրցակցության ապահովմանն ուղղված քայլերի, մասնավորապես` միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02