Ուհանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը ավելի քան 200 ընտանի կենդանի է փրկել: Նրանց տերերը լքել են Ուհանը մինչև հունվարի 23-ը եւ չեն հասցրել տուն վերադառնալը մինչեւ կարանտին հայտարարելը, ինչի հետևանքով կենդանիները փակված են մնացել տներում, փոխանցում է Nat-geo-ն: «Եթե մենք օգնություն չառաջարկեինք, շները և կատուները կմահանային տանը` նախքան իրենց տերերի վերադառնալը: Կենդանիներին օգնելը մեր պարտականությունն է»,- ասել է Ուհան քաղաքի կենդանիների պաշտպանության միության նախագահը: Կենդանիների տերերը կազմակերպության աշխատողներին տրամադրել են իրենց տների մուտքի կոդերը, իսկ որոշ դեպքերում վճարել են դռները բացելու համար: Կամավորները շրջել են բնակարաններով՝ ընթացքում տեսակապ հաստատելով կենդանիների տերերի հետ: Միությունն անվճար սնունդ է տրամադրել ավելի քան երկու հարյուր ընտանի կենդանու համար: Կազմակերպություն դիմել է ավելի քան 700 ընտանիք: Քաղաքում առնվազն 600-ից 800 հազար տնային կատուներ և շներ կան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղական իշխանությունները սպառնացել են սպանել կատուներին և շներին, եթե դրանց տերերը պատշաճ խնամք չապահովեն իրենց կենդանիներին համար: Մի շարք քաղաքներում խիստ կանոնակարգեր են ընդունվել, որոնց համաձայն կենդանիներին արգելվում է դուրս գալ փողոց: Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ընտանի կենդանիները կարող են կորոնավիրուսի կրող կամ փոխանցող դառնալ, չնայած, ըստ ԱՀԿ-ի տվյալների, որևէ ապացույց չկա առ այն, որ մահացու վիրուսը կարող է փոխանցվել կատուներին կամ շներին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02