Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողները փակել են Չինաստանում իրենց գործարանները ՉԺՀ-ի իշխանությունների խորհրդով կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, իսկ դրանցից մի քանիսը նաեւ արձանագրել է շահույթի անկման փաստը, հաղորդում է Reuters-ը: Հաջորդիվ ներկայացված է ավտոարտադրողների ցանկը, որոնք փակել են իրենց գործարաններն ու ներկայացել հայտարարությամբ իրենց բիզնեսի վրա կորոնավիրուսի բռնկման ազդեցության առնչությամբ: Ահա նրանցից մի քանիսի հայտարարությունները. BMW. ընկերությունում հայտնել են, որ Շենյանում իրենց գործունեությունը կվերսկսի փետրվարի 17-ից; Daimler ընկերությունը հայտարարել է փետրվարի 10-ից Պեկինում ուղեւորատար ավտոմեքենաների արտադրությունը վերսկսելու ծրագրերի մասին; Fiat Chrysler-ը նախազգուշացրել է, որ ավտոպահեստամասերի մատակարարման խափանումները կարող են վտանգել 2-3 շաբաթվա ընթացքում ընկերության եվրոպական գործարաններից մեկում ավտոմեքենաների արտադրությունը; Ford Motor-ը պատրաստվում է վերականգնել ավտոարտադրությունը Չունցինում եւ Գուանչժոուում փետրվարի 10-ից Chongqing Changan Automobile չինական գործընկերոջ հետ; Honda-ն հաստատել է, որ փետրվարի 13-ից կվերականգնի աշխատանքն Ուհանի երեք գործարաններում, որոնք ընկերությունը բացել է իր գործընկեր Dongfeng Motor Group-ի հետ համատեղ; PSA Peugeot Citroen ընկերությունը, որում ընթանում է Fiat-ի հետ ձուլման ընթացքը, անցած շաբաթ հայտարարել է, որ իր 3 գործարաններն Ուհանում փակ կմնան մինչեւ փետրվարի 14-ը: Tesla-ն տեղեկացրել է, որ Շանհայում գործարանը փակելու առնչությամբ արտադրության ծավալների մեծացման հետաձգումը որոշ չափով կազդի շահութաբերության վրա: Նշվում է նաեւ, որ Tesla-ն կհետաձգի այդ գործարանում արտադրված Model 3 սեդանների մատակարարումը: Ընկերությունը նաեւ գնահատում է, թե կազդի՞ արդյոք դա Կալիֆոռնիայի գործարանում արտադրված ավտոմեքենաների մատակարարման շղթայի վրա:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02