Արգենտինացի օդերեւութաբաններն Անտարկտիդայում գրանցել են դիտարկումների ամբողջ պատմության ընթաքում ռեկորդային բարձր ջերմաստիճան, թվիթերյան իր էջում տեղեկացրել է արգենտինական ազգային օդերեւութաբանական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Հինգշաբթի արգենտինական Էսպերանսա գիտահետազոտական կայանում գրանցվել է ջերմաստիճանի նոր պատմական ռեկորդ (1961 թվականից առ այսօր)՝ 18.3 աստիճան ըստ Ցելսիուսի: Այդ ջերմաստիճանը գերազանցում է նախորդ ռեկորդը, որը կազմել է 17.5 աստիճան եւ գրանցվել է 2015 թվականի մարտի 24-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, օդերեւութաբանները տեղեկացրել են, որ արգենտինական մյուս՝ Մարամբիո կայանում նույնպես սահմանվել է ջերմային ռեկորդ եւ գրանցվել ամենաբարձր ջերմաստիճանը փետրվարում 1971 թվականից ի վեր՝ 14.1 աստիճան: Նախորդ ռեկորդը հաստատվել է 2013 թվականին եւ կազմել 13.8 աստիճան: «Դա կարող է կապված լինել գլոբալ տաքացման հետ»,- Clarin թերթը մեջբերում է Արգենտինայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Սինդի Ֆերնանդեսի խոսքերը: Անտարկտիդան ձգվում է 14 միլիոն քառակուսի կիլոմետրերկարությամբ եւ ամբողջությամբ ծածկված է ձնով ու սառույցով: Միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է 10-60 աստիճան ցրտի շրջանում: Անտարկտիդայի թերակղզու կլիման ամենաարագ փոփոխվողներից է ամբողջ աշխարհում: Վերջին 50 տարվա ընթացքում թերակղզու մակերեւույթին միջին ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 3 աստիճանով: Այդ տարածաշրջանի համար ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 19.8 աստիճան ըստ Ցելսիուսի 1982 թվականի հունվարի 30-ին Սիգնի գիտահետազոտական կայանում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02