Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը` փետրվարի 9-ին, գրանցվել է թեկնածուների երկու ներկայացուցիչների մահ:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից թեկնածու Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևի մահվան մասին լուրից ելնելով` գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Նշվում է, որ լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին: Հաղորդվում է, որ 1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ:
Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել` ըստ Գլխավոր դատախազության: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի կողմից բողոքներ չեն ստացվել ընտրական օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ: Նշվում է, որ Հաջիևը տառապում էր սրտային հիվանդությամբ, երկու անգամ սրտի կաթված էր տարել, 6 ամիս առաջ էլ վիրահատվել էր: Դեպքի առիթով Գյոյգյոլի շրջանի դատախազությունում շարունակվում է հետաքննությունը:
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մի թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է մեքենայի մեջ: Տեղեկացվում է, որ Հուսեյնովը մահացել է իր տան մոտ, մեքենայի մեջ, ժամը 23:00-ի մոտակայքում: Նա առաջադրված թեկնածու Հագան Աբդուլաևի ներկայացուցիչն էր:
Դեպքի վայրի և դիակի զննությունն այս անգամ էլ մարմնական վնասվածքներ չի հայտնաբերել: Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տանից և մեկնել է իր մեքենայով, որը վարելիս է եղել իր համագյուղացին: Նա նույնպես երկար ժամանակ տառապել է սրտի հիվանդությամբ և 2016 թվականին 3 վիրահատություն է տարել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02