«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը իր ելույթում շեշտել է, որ դեմ պետք է քվեարկել օրինագծին, քնաի որ խախտվել է քաղաքական պայմանավորվածություն, երբ երեք խմբակցություն գիշերը պայմանավորվում են՝ առավոտյան այդ պայմանավորվածությունը խախտում և ներկայացնում են այլ նախագիծ։
Ըստ պատգամավորի՝ օրինագիծը լուրջ հարված է ազգային արտադրողներին՝ թիվ մեկ հարկատու «Գրանտ Տոբակոյին» և «Սիգարոն» ընկերություններին, որոնք գրավում են շուկայի 50 տոկոսը։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ օրենքի նախագիծը, հատկապես նրա՝ բոլոր տուփերն սպիտակեցնելու պարտադիր դրույթը, արտագրվել է Ավստրալիայում գրված օրենքից, որի շուկայում չկա տեղական արտադրող գերիշխող ընկերություններ։ Բաղդասարյանը նշեց, որ Տուփերի միանման սպիտակ դարձնելը լուրջ հարված է տեղական արտադրողներին և կասկած հայտնեց, որ նման անբարենպաստ որոշում կարող էր անել, օրինակ, ԱՄՆ–ը՝ «Ֆիլիպ մորիսի», իսկ ԳԴՀ–ն՝ «Դավիդովի» հանդեպ։
Օրինագծի շուրջ ելույթ ունեցավ Գևորգ Գերորգիսյանը և մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը չի կարողանում երկխոսել նույնիսկ սեփական խմբակցության ներկայացուցիչների հետ և կիսել վերջիններիս բարձրացրած մտահոգություններն այն մասին, որ օրենքով արգելելով ծխախոտի գովազի փոքր ցուցանակների օգտագործումը, դրանով լուրջ ֆինանսական վնաս են հասցնելու հատկապես մարզային փոքր առևտրի կետերին, որոնց եկամուտների մեջ կարևոր մաս է կազմում այդ ցուցանակներից ստացված միջոցները։
«Հույս ունեմ, որ կառավարությունը հետագայում կկրի այս բեռը և կրկին ժողովրդի ուղեղի վրա չի բարդի համապատասխան որոշման հետևանքները»– եզրափակել է պատգամավորը։
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02