Շատ հարուստ մարդկանց (very high net worth, VHNW) թիվը 2019 թվականին ավելացել է 10 տոկոսով եւ հասել է 2,7 միլիոնի, վկայում են Wealth-X վերլուծական ընկերության տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Շատ հարուստ մարդկանց թիվը, ում կարողությունը գնահատվում է 5-30 մլն դոլար, 2019թ․ բավական՝ մոտ 10 տոկոսով աճել է»,- նշվում է հետազոտության մեջ։ Նրանց կարողության ընդհանուր արժեքը նույնպես աճել է 10 տոկոսով եւ հասել է 26,6 տրլն դոլարի։ Բացի այդ, ընկերությունը ուշադրություն է դարձնում, որ 2018թ․ այս ցուցանիշը միայն 1 տոկոսով էր ավելացել։ Շատ հարուստ մարդկանց թվի աճով առաջատարը Հյուսիսային Ամերիկան է։ Հետազոտության համաձայն, նրանց կարողության ընդհանուր չափը մեծացել է մոտ 15 տոկոսով։ Ակտիվ աճ է գրանցվել նաեւ Ասիայում եւ Աֆրիկայում։ Եվրոպայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դիտարկվել է ավելի քիչ աճ, սակայն ավելի շատ, քան Մերձավոր Արեւելքում։ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում բարեկեցության աճ չի նկատվել։ Բոլոր նրանց, ում կարողությունը գերազանցում է 30 միլիոնը, ընկերությունն անվանում է «ուլտրահարուստ մարդ»։ Wealth-X-ը զբաղվում է ամենահարուստ մարդկանց շրջանում հետազոտություններով։ Ընկերությունը հիմնադրվել է 2010թ․ եւ գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում ու Ասիայում։
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44