Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն, որն ORSIS բրենդի ներքո ինքնաձիգներ է արտադրում, դատարանում կվիճարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ արված հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը բարձր գներով որսորդական ջերմատեսիլ նշանոցներ է մատակարարել մարտականի փոխարեն: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ընկերությունից:
Փետրվարի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված սյուժեում հաղորդվել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է գործ, ըստ որի ՀՀ պաշտպանության նախարարությանը մարտական ջերմատեսիլ նշանոցների փոխարեն վաճառվել են որսորդական ջերմատեսիլ նշանոցներ: Փետրվարի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է այդ տեղեկությունը:
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի մեկնաբանության մեջ ասվում է, որ «թվում է, թե ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել» Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:
«Ընկերությունը չի առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք շահարկվում են հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում որոշ հեռուստաալիքների կողմից: Ընկերությունը չի կարող բացահայտել արտադրանքի մասին տեղեկությունները` գաղտնիության մասին պայմանագրերից և Հայաստանի պետական գաղտնիքի նկատմամբ հարգանքից ելնելով: Մի շարք հայկական ԶԼՄ-ների կողմից նման շահարկումների հետ կապված հարցերը կլուծվեն դատական կարգով` բոլոր հնարավոր ռեսուրսների ներդրմամբ`այդպիսի լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու համար», - նշել են ընկերությունում:
Ընկերությունում հայկական հեռուստաընկերության տվյալներն անվանել են «անպատասխանատու շահարկում»:
«Ընկերությունը մեկ անգամ չէ, որ անցկացրել է իր առաջարկած ապրանքների հաջող փորձարկումներ: Արտադրանքի նշանակությունը որոշվում է պրոֆեսիոնալների կողմից կատարված փորձարկումներով, ոչ թե անանուն շահարկումների փորձերով և հղումներով փորձագետների կարծիքներին, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»,-ընդգծել են ORSIS-ում:
Զենք արտադրող ընկերությունում կարծում են, որ նման գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել քննության վրա և ուշադրությունը շեղել հարուցված քրեական գործերից:
«Սա ոչ մի կապ չունի մրցույթի խափանման և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների կողմից յուրացման փաստի հետ»,- նշեն են ընկերությունում:
ORSIS-ը նաև հետաքրքրվել է հայկական հեռուստաընկերության ներկայացրած տեղեկատվության աղբյուրներով:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
14:10 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44