Այսօր պայքարը ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի և Սահմանադրական դատարանի դատավորների միջև է, այլ գործադիր իշխանության ղեկավարի և Սահմանադրության միջև է պայքար ընթանում: Այս մասին «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա օրինակ բերեց օրերս Հանրապետության նախագահի կողմից «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը չստորագրելը և այն ՍԴ ուղարկելը:
«Այս նախագիծը ծափողջյուններով էր ընդունվել Կառավարության կողմից, հետո ԱԺ-ի մեծամասնության կողմից դակվեց, այնուհետև ՀՀ նախագահը որոշեց չստորագրել օրենքը և ուղարկեց դրա սահմանադրականությունը ստուգելու: Բնական է՝ գործադիրը, որը նախաձեռնել էր այդ նախագիծը, շատ կուզենար, որ ՍԴ-ն միանշանակ այդ նախագիծը ճանաչեր Սահմանադրությանը համապատասխանող, կոպիտ ասած, լիներ հերթական դակող գործիքը՝ իրենց կատարած յուրաքանչյուր քայլի»,- ասաց նա:
Ըստ նրա՝ նմանատիպ հարցերն են իրականում պատճառը, թե ինչու է քաղաքական իշխանությունը ձգտում ազատվել ՍԴ ներկայիս կազմից. «Դրանով հնարավորություն է ընձեռնում չունենալ երկրում ՍԴ կամ ունենալ ցանկացած որոշում դակող Սահմանադրական դատարան»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Արդարադատության նախկին նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ուժեղ է, եթե ուժեղ է պետության դատական համակարգը: Բարգավաճում են այն երկրները, որտեղ կան պատշաճ օրենքներ և ուժեղ դատական համակարգ:
«Ուժեղ դատական համակարգը չի ենթադրում, որ նրանք միշտ բացարձակ ճիշտ են, բայց ենթադրում է, որ նրանք անկախ են քաղաքական իշխանությունից և ենթարկվում են օրենքին, իրենց իրավագիտակցությանը: Սակայն, եթե որևէ քաղաքական ուժ որոշի ամբողջովին ձևավորել դատական իշխանությունը, քիչ հավանական է, որ մենք կունենանք այդ բալանսավորումը, որ նրանք իսկապես կլինեն քաղաքականությունից անկախ»,- նկատեց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ գործող Սահմանադրական դատարանի կազմի դատավորներն ընտրվել են տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած 1995 թ.: 2018-2019թթ. տեղի ունեցավ երկու դատավորի ընտրությունը. «Այս բալանսն է թույլ տալիս, որ դատարանի եզրակացությունները լինեն իրապես քաղաքական իշխանություններից անկախ»,- ասաց նա:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44