«Պաշտոնական տվյալներով Հայաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները: Ու այդ պայմաններում, նույն պաշտոնական տվյալներով, բեռնափոխադրումները կտրուկ կրճատվել են: Թե ինչու է այդպես, նույնիսկ մասնագետներն են դժվարանում բացատրել: Տրամաբանորեն, երբ տնտեսությունն աճում է, պետք է ավելանան նաև բեռնափոխադրումները: Բայց դրանք նվազել են, այն էլ՝ ոչ թե 10 կամ 20 տոկոսով, այլ կիսով չափ: Անցած տարի Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումները կազմել են նախորդ տարվա ընդամենը 50,4 տոկոսը: Ու դա պայմանավորվել է բացառապես ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դրանք նվազել են ավելի քան 60 տոկոսով: Տրանսպորտային մյուս բոլոր տեսակներով՝ երկաթուղային, օդային, խողովակաշարային, բեռնափոխադրումներն ավելացել են: Առանձին դեպքերում աճը հասնում է ընդհուպ 20-30 տոկոսի: Բայց նույնիսկ այդ պարագայում չի հաջողվել խուսափել բեռնափոխադրումների գրեթե 50 տոկոսանոց կրճատումից: Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումների մեջ էական դեր ունեն ավտոմոբիլային բեռնափոխադրումները: Տրանսպորտային այդ տեսակով է կազմակերպվում բեռների տեղափոխման գրեթե 65 տոկոսը: Իհարկե, լավ չէ, որ այդպես է: Բայց դա փաստ է: Ավտոմոբիլային տրանսպորտով է իրականացվում բեռների արտահանման և ներմուծման հիմնական մասը: Պատճառն այն է, որ արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության միակ միջոցը Հայաստանի համար մնացել է միայն ավտոմոբիլային տրանսպորտը: Մի բան, ինչն էլ մեծացրել է դրա նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանի բեռնափոխադրումների գործում: Բայց բեռնափոխադրումների նվազումը կապված չէ արտաքին փոխադրումների հետ: Ընդհակառակը՝ ավելացել է ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող բեռների ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը: Մի դեպքում աճը հասնում է 29, մյուս դեպքում՝ 21 տոկոսի: Փոխարենը՝ շեշտակի կրճատվել են այդ տրանսպորտով կազմակերպվող ներհանրապետական բեռնափոխադրումները: Նվազումը կազմել է 73 տոկոս: Եթե նույնիսկ համարենք, որ այդ բեռների տեղափոխումն անցել է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ապա բեռնափոխադրումների նվազում գոնե չպետք է լիներ: Բայց, ինչպես տեսնում ենք, ամենևին էլ այդպես չէ: Տնտեսության 8 տոկոսին մոտ աճի պայմաններում բեռնափոխադրումների նվազումն աբսուրդ է թվում, չնայած Վիճակագրական կոմիտեն ունի դրա բացատրությունը: Այլ հարց է, թե այն որքանո՞վ է համոզիչ: Պարզվում է՝ բեռնափոխադրումների հաշվարկի հիմքում կիրառվում է ոչ միայն բեռների ծավալը, այլև տեղափոխման հեռավորությունը: Կրճատվել է կարճ հեռավորությամբ բեռների տեղափոխումը: Տարվա սկզբից ռեսպոնդենտներից մեկը դադարեցրել է իր գործունեությունը, ինչն էլ, ըստ վիճակագիրների, նման ազդեցություն է թողել բեռնաշրջանառությունների վրա: Խոսքը հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերության մասին է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15