««Ժողովուրդ» օրաթԵրթը գրել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առևտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ. և պետք է հրավիրվեր խորհրդակցություն: Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպատակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47