Կարելի է համարել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշ արտահայտություններ հնարավոր չէ թարգմանել, քանի որ դրանք բառախաղ են, պատմել են երկրի առաջնորդի թարգմանիչները «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այսպես, ԱԳՆ լեզվաբանական դեպարտամենտի խորհրդական Ալեքսեյ Սադիկովը հիշեցրել է արտահայտությունը, որն իր մոտ դժվարություն է առաջացրել:
«Նա (Պուտինը-խմբ.) ասել է. «Мы не будем стоять враскоряку» («Մենք չենք կանգնի անշնորհք՝ ոտքերը չռած»): Ես սկսնակ թարգմանիչ էի, դիտելով ռեպորտաժը հեռուստացույցով՝ այդժամ մտածել էի. «Փառք Աստծո, ես ստիպված չէի դա թարգմանել: Այդ ժամանակ՝ 10 տարի առաջ, ինձ թվում էր՝ դա շատ բարդ է՝ չնայած ներկայում էլ հեշտ չէ»,-հիշել է Սադիկովը:
Թարգմանիչը նշել է, որ նախագահը երբեմն ասում է անսպասելի արտահայտություններ, որոնք կարող են փակուղու առաջ կանգնեցնել մասնագետին: Օրինակ՝ 2017 թվականին Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինը կատակով ասել էր. «Вольно!»:
«Դա բոլորովին անսպասելի պահ էր, ոչ ոք չէր կարող կանխատեսել: Բառացիորեն կես վայրկյանում ես գտա անհրաժեշտ տարբերակը, այնուհետեւ ստուգեցի բառանարում: Դա հենց թարգմանչական ենթադրությունն է, քանի որ այդ ժամանակ ես չէի հիշում այդ եզրույթը»,-նշել է Սադիկովը:
Դեպարտամենտի երրորդ քարտուղար Նատալյա Կրասավինան եւս պատմել է, որ Պուտինի կողմից հնչեցրած «Донбасс порожняк не гонит» արտահայտությունը երկար են քննարկել թարգմանիչների հանրույթում: Արդյունքում այն թարգմանել են որպես «Դոնբասն անհեթեթություն չի ասում»:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02