ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 17-ին։
Պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկության վերաբերյալ հարցին՝ Ստոլթենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Ռուսաստանի հետ վարում է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիման վրա»:
«Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի և այլ թեմաների շուրջ»,- ասել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը:
Ստոլթենբերգը հերթական անգամ հանդես է եկել այն պնդմամբ, որ Ռուսաստանը խախտել Է Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը: «Բայց մենք նրա հետ ինտենսիվ ու բաց քննարկումներ ենք վարում»,- հայտարարել է նա: Ստոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներին «հարկավոր է միասնական մնալ, խոսել մեկ ձայնով և հաստատակամ լինել»:
Փետրվարի 15-ին ելույթ ունեալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ստոլթենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շարունակելով ՌԴ-ի զսպման և նրա դեմ պատաժամիջոցները պահպանելու քաղաքականությունը: Իր հերթին Մակրոնը, որը նույնպես այդ օրը մասնակցել է խորհրդաժողովին, հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02