«168 ժամ» թերթը գրում է. «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն: «Եթե Ալիեւը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման եւ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում տեսնելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում: Այլ հարց է՝ դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այդ դիրքորոշումը հասկանալի է: Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանական շահերի մասին: Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որեւէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն: Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների: Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիեւն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում»,- ասել է նա: «Այս ամենը ես հասկանում եմ հետեւյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն»,- հավելել է նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03