Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից կղզու Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) իրակացվող քայլերը և դրանք որակել որպես մարտահրավեր: Այս մասին տեղեկացնում է haber7.com կայքը: Կիպրոսի զբոսաշրջային հանգստավայրերից մեկը հանդիսացող Վարոշայի շրջանը, որը «ուրվական քաղաք» է, արդեն 46 տարի փակ է այցելուների համար: Անաստասիադիսը նշել է, որ Ֆամագուստայի բացմանն ուղղված Թուրքիայի քայլերին իրենք կպատասխանեն դիվանագիտական քայլերով: «Ձեռքներս ծալած չենք նստի: Անընդունելի կլինեն այստեղ թուրքերի սադրիչ գործողությունները»,-ասել է Կիպրոսի նախագահը: Անաստասիադիսը անընդունելի է համարել թե՛ ցամաքային հատվածում, թե՛ Միջերկրական ծովում Կիպրոսի ինքնիշխանության իրավունքի խախտումները: Թուրքիայի դիրոքորոշումը այս հարցում այն է, որ այս շրջանը հանդիսանում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասը, և նրանք այստեղ իրավունք ունեն «գործի դնելու բոլոր միջոցները` ապահովելու իրենց հայրենիքի կայունությունն ու տնտեսական զարգացումը»:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02