ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ընթանում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումը։ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր-ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի խոսքով՝ եթե նախորդ օրենքում միայն կանխարգելման և արագ արձագանքման հատվածն էր, ապա օրենքի այս նոր նախագծում կան երեք հիմնական ուղղություններ՝ աղետների ռիսկերի նվազեցում, ծագած իրավիճակում արագ արձագանքում և վերականգնում, ինչպես նաև հետագայում վերականգնողական աշխատանքների կատարում: «Կարևոր է նաև այն, որ, եթե նախորդ օրենքում մենք ունեինք տարբեր կառավարման մարմիններ, որոնք գտվում էին մեկ վերնագրի տակ, և շատ դժվար էր տարբերել կանխարգելման և օպերատիվ գործողությունները, ապա այս նախագծում դրանք բաժանված են, և ներկայացվում է, թե այս կամ այն մարմինն ինչ իրավասություններ ունի: Կա կարևոր կետ նաև արտակարգ իրավիճակում արտակարգ ռեժիմ հայտարարելու մասին, մենք տեսնում ենք, որ ժամանակի պահանջը խոսում է դրա անհրաժեշտության մասին: Օրինակ՝ այսօր Չինաստանում, կորոնավիրուսի պատճառով, տեսնում ենք, թե ինչպես են դեպի քաղաքներ մուտքերը փակվում, հայտարարվում արտակարգ իրավիճակ և սահմանափակվում բնակչության գործողությունները»,- շեշտեց Համլետ Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ նախկին օրենքում չի եղել արտակարգ իրավիճակի վերաբերյալ հայտարարելու մասին որևէ տող կամ միտք, եղել է միայն աղետի գոտի հայտարարելու մասին, ինչն էլ հետաղետային գործընթաց է եղել: «Այս օրենքում առաջին անգամ առանձին նշված են վարչապետի իրավասությունները, որտեղ գրված է, որ ուժային կառույցները կարող են միանալ ԱԻՆ աշխատակիցներին և օգնել նրան վարչապետի որոշմամբ»,- նշեց նա: Ըստ Համլետ Մաթևոսյանի՝ օրենքի նախագիծն արդեն շրջանառվել է համապատասխան կառույցներում, եղել են փոփոխությունների հետ կապված առաջարկներ, և դրանք ընդունվել են:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
14:10 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44