Գյումրիում շների ստերջացումը, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով վնասազերծումը միայն վերջերս է իրականացվում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շներին ստերջացնելու ու բուժելու համար քաղաքապետարանը 4 անգամ մրցույթ է հայտարարել: 3 անգամ մրցույթին մասնակցողներ չեն եղել: Վերջին մրցույթին մեկ անհատ ձեռներեց է հայտ ներկայացրել և առանց մրցակցության հաղթող ճանաչվել:
Նախնական պայմանագիր է կնքվել 350 թափառող կենդանիների ստերջացման համար: «Հիմա այս ծրագիրը փորձաշրջան է բոլորիս համար, ոչ մեկս չէինք պատկերացնում մասշտաբայնությունը պահանջվող աշխատանքի. ինչպես մեզ, այնպես էլ քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համար սա փորձ է: Ծրագրի շարունակականությունը կախված է այս փորձաշրջանի արդյունավետությունից»,-նշեց ծրագրի կամավոր, անասնաբույժ Արման Եղիկյանը: Շների մասին ահազանգերը ստանալուց հետո քաղաքի տարբեր հատվածներից շներին հավաքում են՝ առանց վնաս հասցնելու նրանց: Կլինիկայում կենդանիները, եթե ունեն վնասվածքներ, բուժվում են, ապա ստերջացվում, հսկողության տակ պահվում ևս 3 օր, ինչից հետո տեղափոխվում են նույն վայրը, որտեղից նրանց բռնել են: «Ցավալին այն է, որ 3 օրից հետո այդ կենդանիները այլևս հսկողության տակ չեն՝ վերքն ինչպես եղավ, դրսում մարդիկ խփեցին, կամ ինչպես վերաբերվեցին, մեզ հայտնի չէ: Երբեմն մարդիկ, տեսնելով ականջներին տարբերանշանը, կրկին ագրեսիա են ցուցաբերում, մինչդեռ շներն ընդհանրապես ագրեսիվ պահվածք չունեն»,-պատմում է ծրագրի կամավորը:
Մասնագետները քաղաքում առանց կացարանի կամ, ինչպես ընդունված է ասել, թափառող շների հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը համարում են կացարանը, որը նաև կլուծեր բնության մեջ շների բնականոն աճի խնդիրը:
Արմենուհի Մխոյան
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02