Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է վարկածը, որ այսօր առավոտյան Թուրքիայի Շըրնաքի նահանգի Ջիզրե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Վարչապետն այդ մասին խոսել է թուրքական TRT Haber հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Վարչապետը նշել է, որ իրենք շարունակելու են պայքարել ՔԱԿ-ի դեմ:
«Այս գործողությունները ոչ մի արդարացում չունեն: Այս դավաճանական գործողությունները չեն կանգնեցնի Սիրիայի տարածքում մեր կողմից իրականացվող գործողությունների թափը: Մենք շարունակելու ենք պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ այս առավոտ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները ռումբերով լի բեռնատար մեքենա են պայթեցրել: Հարձակման ընթացքում մահացել է 11, վիրավորվել՝ 82 մարդ: Մահացածներից 3-ը ոստիկաններ են:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02