Ստացվել են տվյալներ, որոնք փոխում են Երկրի ձեւավորման պատմությունը: Մեր մոլորակի ձեւավորման նոր տեսությունն առաջ են քաշել Կոմեպենհագենի համալսարանի գիտնականները, հաղորդում է RG-ը: Հետազոտողների խոսքով՝ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներն ու երկնաքարերը պարունակում են Fe-56 եւ Fe-54 երկաթի բնական իզոտոպներ: Դրանց քանակային հարաբերակցությունը միանման է, օրինակ, ինչպես Լուսնի եւ Մարսի մոտ, իսկ Երկրի մոտ Fe-54 տարրն ավելի քիչ է: Ինչպես պարզվել է, մեր մոլորակի հետ ամբողջովին նույն կազմն ունեցող երկնաքարային նյութի բնական տեսակ են խոնդրիտները՝ մասնիկներ, որոնք ձեւավորվում են փոշուց, որոնք պարունակվում են ամբողջ Արեգակնային համակարգում: Այդ տվյալները, ինչպես հայտնել է աշխատանքի առաջատար հեղինակ, դոցենտ Մարտին Շիլլերը, թույլ են տալիս ասել, որ Երկիրը ձեւավորվել է տիեզերական փոշու կուտակման, այլ ոչ թե տարբեր երկնային մարմինների բախման արդյունքում: «Եթե մեր մոլորակը ձեւավորվել է այլ՝ քիչ թե շատ խոշոր օբյեկտների հետ բախումից հետո, ապա երկաթի կազմը միանման չէր լինի երկնաքարի միայն մեկ տեսակի հետ: Մեր տեսության համաձայն՝ Երկրի երկաթային միջուկը ձեւավորվել է պրոտոմոլորակային սկավառակին խոնդրիտների փոշու մասնիկների գրավման ընթացքում: Դա ավելի արագ պրոցես է, քան խոշոր տարրերի ակկրեցիան, այն տեւել է առնվազն 5 մլն տարի»,- բացատրել է գիտնականը՝ հիշեցնելով, որ ավանդական մոդելի համաձայն՝ մեր մոլորակը ձեւավորվել է մոտ տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում: Շիլլերը նշել է, որ եթե համեմատենք Արեգակնային համակարգի գոյատեւման 4,6 մլրդ տարին 24-ժամային շրջանի հետ, ապա Երկիրը ձեւավորվել է գրեթե 1,5 րոպեի ընթացքում: Հետազոտության համահեղինակ Մարտին Բիզարրոն հավելել է, որ այդ տեսության ճշմարտացիության դեպքում ակնհայտ կդառնա նաեւ ջրի առաջացումը՝ այն դարձել է այդ պրոցեսի կողմնակի էֆեկտի արդյունք: Գիտնականն ասել է, որ ձեւավորման մեխանիզմը ակտուալ է նաեւ Տիեզերքի բոլոր մասերի համար, ինչը կարող է այլ գալակտիկաներում կյանքի պայմանների առկայության հավելյալ ապացույց դառնալ:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44