«Իռլանդացին» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հուզիչ նամակ է գրել «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոյին, որի ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է 4 մրցանակի: Այս մասին հայտնում է NME-ն: «Այսօր առավոտյան կարդացի այն նամակը, որն ինձ էր գրել «Իռլանդացին» ֆիլմի ռեժիսորը: Չեմ կարող ասել նամակի բովանդակության մասին, քանի որ այն շատ անձնական է, բայց վերջում գրված էր. «Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի ստացվեց: Այժմ հանգստացեք, բայց ոչ շատ երկար»,- պատմել է «Մակաբույծի» ռեժիսորը և հավելել, որ Սկորսեզեն նաև գրել է, որ սպասում է իր հաջորդ ֆիլմին: «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալիս հարավկորեացի ռեժիսորը նշել էր, որ Սկորսեզեն իր վրա մեծ ազդեցություն է թողել: «Երիտասարդ տարիքում, երբ նոր էի մտել կինոաշխարհ, այս խոսքերն իմ սրտի մեջ մտան` ամենաանձնականն ամենաստեղծագործականն է: Դա Սկորսեզեի խոսքերն են»,- նշել էր ռեժիսորն ու արժանացել ներկաների բուռն ծափահարությանը: Հիշեցնենք, որ Պոն Չժուն Հոյի աշխատանքն այս տարի հաղթել է 4 անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն յուրահատուկ սցենար», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
16:03
14:04
16:44
16:26
16:08
15:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44