Մադրիդի քաղաքապետարանը գործարկել է քաղաքային տրանսպորտի յուրօրինակ երթուղի, որով միայն էլեկտրաբուսներ են գնում, իսկ փոխադրումն անվճար է բոլոր ուղեւորների համար, գրում է ЕвроПульс-ը։
Այսպիսով, քաղաքային իշխանությունները հուսով են խթանել քաղաքացիների կողմից սեփական ավտոմեքենաները հասարակական տրանսպորտով փոխարինելը, որպեսզի բարելավեն օդի որակը եւ քաղաքում երթեւեկության հարմարությունը։
Մադրիդի կենտրոնում Zero-001 երթուղին կկազմի 9 կիլոմետրից քիչ ավելի՝ քաղաքի արեւմուտքում Պրիսեսի փողոցից մինչեւ արեւելքում Ալկալի փողոց ճանապարհի մեծ մասը կանցնի Մադրիդի կենտրոնական Գրան Վիա փողոցով։ Էլեկտրաբուսները կշարժվեն 7-10 րոպե միջակայքով՝ առավոտյան 7-ից մինչեւ երեկոյան 23-ը։ Ծրագրվում է, որ օրվա ընթացքում երթուղին կփոխադրի 13 000 ուղեւոր։
Նոր անվճար երթուղին դարձել է Madrid-360 կայուն զարգացման ծրագրի մի մասը։ Նախատեսվում է գործարկել էլեկտրաբուսներով առնվազն եւս մեկ անվճար երթուղի՝ Zero-002, որը նույնպես կթեթեւացնի քաղաքի կենտրոնի հասանելիությունը, որտեղ սահմանափակումներ կան սեփական ավտոմեքենաների հանդեպ։
Շատ եվրոպական քաղաքներ ավելի էկոլոգիական են դարձնում հասարակական տրանսպորտը։ Օրինակ, փարիզում մինչեւ 2024թ․ Օլիմպիական խաղերը ծրագրվում է 800 քաղաքային ավտոբուսներ փոխարինել էլեկտրաբուսներով, որպեսզի կրճատվի սմոգը։ Շատ քաղաքներում, օրինակ՝ Կոպենհագենում եւ Բրյուսելում, միայն առանձին երթուղիներում ավտոբուսները կփոխարինեն էլեկտրաբուսներով։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02