Երեկ՝ փետրվարի 22-ին, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Պ.-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Գ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնից դուրս գալու ժամանակ նկատել են, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ֆրունզիկ Շահինյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 PT 060 համարանիշի ավտոմեքենայով Սարգսյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բարձր արագությամբ մանևրում է, այնուհետև ընթացել է իրենց ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության ծառայողները փորձել են կանգնեցնել, սակայն Ֆ. Շահինյանը չի ենթարկվել նրանց «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է բարձր արագությամբ ընթանալով՝ այս անգամ Սարգսյան և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկում կրկին մանևրելը հանդիպակաց գոտով և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ապա դիմել փախուստի: Կարճ ժամանակ անց Ստեփանավանի ոստիկանները ավազակություն կատարելու կասկածանքով ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Տերյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց առանց նշված ավտոմեքենայի հայտնաբերել են Ֆ. Շահինյանին: Խուլիգանություն կատարելու կասկածանքով Opel մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման ենթարկելուց Տերյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենայի ընթացքի ժամանակ Ֆ. Շահինյանը բացել է ավտոմեքենայի դուռը և փորձել դիմել փախուստի, սակայն ոստիկանները կանխել են: Դրանից հետո, ըստ նախնական տեղեկությունների, Ֆ. Շահինյանը, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, իսկ հետո պոկել ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44