«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել պաշտպան Քրիս Սմոլինգին և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին,հայտնում է sports.ru-ն: «Քրիսը հիանալի տղա է, անհավանական պրոֆեսիոնալ: Իտալական ֆուտբոլում նա հեշտ հարմարվեց: Ռոմայում բոլորը սիրում են այս տղային, քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է: Ես կցանկանայի, որ Քրիսը մնա: Մենք քննարկում ենք այս հարցը: Ես չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի հետ, բայց ես շատ կցանկանայի, որ Քրիսը մնա այստեղ, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար: Նա հիանալի խաղացող է, հիանալի տղա: Այդ իսկ պատճառով , ես ուրախ կլինեմ, եթե Քրիսը մնա: Այս սեզոնի մրցաշրջանում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց այժմ նա վերադառնում և ապացուցում է իր վարպետության մակարդակը: Տեսնենք : Նա խաղացող է, ով հիանալի որոշումներ է կայացնում դաշտում, և ես կցանկանայի նաև նրան պահել մեր թիմում»,- ասաց Ֆոնսեկան: Սմոլինգի նկատմամբ իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմա»-ն նրան առաջարկել է 15 + 3 միլիոն եվրո, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» Սմոլինգի համար ուզում է ստանալ 20 միլիոն: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ իտալական ակումբում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03