ԱՄՆ-ում դատապարտված մարդասպան Ջոնաթան Ուոթսոնը, որը ցմահ ազատազրկման պատիժ է կրում, վերջերս խոստովանել է երկու մանկապիղծների սպանությունը, որոնք իր հետ նույն բանտախցում են եղել։ Նա պնդում է, որ հարձակումից առաջ այդ մասին նախազգուշացրել է բանտի աշխատակիցներին։ Վերջերս Ուոթսոնը տեղափոխվել է թմրամոլության բուժման կալիֆոռնիական կենտրոն եւ Կորկորանում պետական բանտ։ Հենց այդ պահին, երբ նրա հանդեպ հսկողությունը թուլացրել են, նա որոշել է պատժել երեխաներին սեռական բռնության ենթարկողներին, հայտնում է Americaru-ն։ «Ես չէի կարող քնել՝ չանելով այն, ինչ պահանջում էին իմ բնազդները։ Ես պետք է անեի դա»,- գրել է Ուոթսոնը։ Նա հետեւել է, թե ինչպես է իր կողմից «Մանկապիղծ-1» անվանված կալանավորը ընդհանուր սենյակում հեռուստացույցով դիտում PBS-ի Kids հաղորդումը, եւ որոշել է, որ դրան պետք է վերջ դրվի։ Ուոթսոնը վերցրել է փայտն ու հարձակվել նրա վրա՝ բոլորի աչքի առջեւ ծեծի ենթարկելով նրան։ Երբ նա գնացել է որոնելու պահապաններին, ճանապարհին հանդիպել է նույն հանցանքների համար դատապարտված երկրորդ մարդուն եւ նույնպես հարձակվել նրա վրա։ Երկուսն էլ մահացել են հարվածներից։ Հունվարին Ուղղիչ հաստատությունների կալիֆոռնիական դեպարտամենտը սկսել է 48-ամյա Դեւիդ Բոբի եւ 62-ամյա Գրեմ դե Լուիս Կոնտիի սպանությունների հետաքննությունը։ Նրանք երկուսն էլ ցմահ ազատազրկման պատիժ էին կրում՝ պայմանական-վաղաժամ ազատ արձակվելու հնարավորությամբ։
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44