Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը:
Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին շարունակական համագործակցության և նման քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև աշխատաժողովի մյուս մասնակիցներին՝ իրենց ցուցաբերած հետաքրքրվածության ու ներգրավվածության համար:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ որպես նպատակ՝ բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի հանրության վերաբերմունքի դրական փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Փոխնախարարը, որպես ռազմավարական բարեփոխումների հաջողության երկարաժամկետ գրավական, կարևորել է նաև ներառականությունը՝ սկսած օրենդրական մշակումից, մինչև պրակտիկ կիրառություն և հաշվետվողականություն:
Ռազմավարության սեկտորալ քննարկման բովանդակային փուլի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել ոստիկանական կրթության ոլորտում սպասվող փոփոխություններին, քաղաքական պատասխանատվությամբ օժտված կառուցվածքի ձևավորմանը, Պարեկային ծառայության ներդրմանը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, համայնքային ոստիկանության գործառույթների վերանայմանն ու Ոստիկանության զորքերում նախատեսվող փոփոխություններին:
Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
09:59 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:31 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:16 29.04.26
14:29 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44