ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 ՀՀ դրամ որպես միջնորդավճար իրեն տրամադրելու շուրջ, 2019թ. փետրվարից մինչև 2020թ. փետրվար ամիսը նշված մարմնավաճառներին հրավիրել է հյուրանոց և պարբերաբար նրանց տրամադրելով հյուրանոցային համարները՝ առերևույթ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, իսկ մարմնավաճառները յուրաքանչյուր անգամ մատուցողուհուն վճարել են 1000-ական ՀՀ դրամ՝ որպես միջնորդավճար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02