Ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հանդիպումը ամերիկահայ հայտնի բժիշկ, Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի օրթոպեդիկ վիրաբույժ (մեջքի և ծնկի վնասվածքներ), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ներսեսյանի և նրա տիկնոջ՝ անեսթեզիոլոգ Հասմիկ Սարգսյանի հետ:
Հանդիպում-խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ համագործության ծրագրերի շուրջ հարցեր, մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՊՆ ԿԿԶՀ պետ, բ/ծ գնդապետ Արամ Ասատուրյանը և վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Լևոն Ժամագործյանը:
Հովհաննես Ներսեսյանը, լինելով միջազգային առաջատար բժշկական կազմակերպությունների անդամ, բժշկական համալսարանների պրոֆեսոր, շուրջ 6 տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, վաստակաշատ բժիշկ, իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու ազգային բանակի ռազմաբժշկական ծառայությանը՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու հարցում:
«Սա իմ 40-րդ այցելությունն է Հայաստան, իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ առաջինը: Թեպետ հանդիպեցինք այս դժվարին օրերին, սակայն չեմ կարող թաքցնել հիացմունքս, հպարտությունս, որ տարիների ընթացքում բանակի ռազմաբժշկական ծառայությունն առաջընթաց է ունեցել: Ես այցելել եմ Հայաստան թե՛ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, թե՛ հետպատերազմական տարիներին, քաջատեղյակ եմ սփյուռքահայ բարերարների կատարած նվիրատվությունների մասին: Ես նույնպես պատրաստ եմ մշտապես համագործակցել բանակի ռազմաբժշկական կառույցի հետ՝ կարևորելով նրա դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում, և ցանկանում եմ նվիրել տարբեր բուժսարքավորումներ: Լինելով վնասվածքաբան-օրթոպեդ՝ հույս ունեմ, որ իմ ներդրումը կունենամ հատկապես վնասվածքաբանության բաժանմունքի զարգացման, կատարելագործման գործում»,- իր խոսքում նշեց Հովհաննես Ներսեսյանը:
Հասմիկ Սարգսյանը, ով մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է, կարևորեց վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդների բուժօգնության կազմակերպման առանձնահատկությունները, խնամքը՝ խոստանալով իր մասնակցություն ունենալ այդ բաժանմունքի զարգացման գործընթացին:
Հովհաննես Ներսեսյանը հետաքրքրվեց նաև ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների առողջական վիճակով և բուժման ընթացքով: Քննարկումների ժամանակ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Լևոն Ժամագործյանը փաստեց, որ բաժանմունքի բուժանձնակազմն աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ: Նա գոհունակությամբ նշեց, որ վիրավորների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. նրանցից մի քանիսն արդեն ուղարկվել են բուժական արձակուրդի:



19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47