«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն, մեր տեղեկություններով, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից եւ հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, եւ դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն այս գործով անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Իսկ ինչո՞ւ. ակնհայտ է, որ եթե նրան հարցաքննեին, ապա հերքելու էր իր դեմ ցուցմունք տված անձի կամ անձանց խոսքերը, ինչը իրավապահ մարմիններին այդքան էլ ձեռնտու չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ՀՔԾ-ից հայտնեցին. «Վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չկա, գործով նախաքննությունը շարունակվում է»: Թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով, ցույց կտա ժամանակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03