Իրատես» թերթը գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է «Մոնումենտի» տների օրինական եւ ապօրինի լինելու մասին ու հրահանգում զբաղվել այդ հարցով, ակամայից հիշում ես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որը տեւական ժամանակ խորհրդարանում բարձրաձայնում էր ՎՊ-ի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան խնդիրը:
«Շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո մեզ, ի վերջո, հաջողվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել: Խոսքը ՎՊ նախագահի մի քանի միլիոնանոց դղյակի մասին է, որը կառուցվել է պաշտպանության նախարարության հարեւանությամբ:
Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու, թե իրեն, որ միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, որտեղի՞ց այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի մեխանիզմ էր մշակել, որ, այո, այդ տունը կառուցում է ինքը, բայց ոչ իր փողերով՝ այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար՝ վերջինիս փողերով... Սա ի՞նչ հանելուկ է: Լավ, ընկերական հարաբերություններով 5, 10, 20, լավ 30 հազար նվիրել, բայց 1-2 միլիոն փողը ո՞նց են նվիրում»,- տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Բառապաշարի առումով բան չի փոխվել, ընդամենը կարգավիճակի փոփոխություն է եղել: Հնարավոր է` այդ վերափոխման արդյունքում է, որ այսօր նա միայն որոշ նախկինների առանձնատների մասին է խոսում, իսկ իր իսկ միջոցներով դեռ տարիներ առաջ բացահայտած «կոռուպցիոն մեխանիզմներով» կառուցված առանձնատան տիրոջ մասին լռում է:
Փաստորեն, սա այն դեպքն է, երբ կան նախկիններ եւ ավելի նախկիններ: Եթե այսօրվա վարչապետը հավես ունենա, մեկիկ-մեկիկ դիտի ընդդիմադիր Փաշինյանի ելույթներն ու դրանց հետքերով գնա, գուցե ավելի շատ գործ կարող է անել, քան այն, ինչ հիմա անում է: Ի վերջո, կստանա նաեւ իրեն այդքան հուզող` Իշխան Զաքարյանի առանձնատան «հանելուկի» պատասխանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56