ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru-ն:
«Փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրի մոտակայքում սիրիական զորքերի կրակի տակ են հայտնվել թուրք զինծառայողներ, որոնք գտնվում էին ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում»,-նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Նախարարությունից հայտնել են նաև, որ ահաբեկչական «Հայաթ Թահրիր ան-Շամ» խմբավորումը (հայտնի է նաև «Ջեբհաթ ան-Նուսրա» անունով) Իդլիբի անվտանգության գոտում փորձել է լայն ճակատով հարձակում գործել Սիրիայի կառավարական ուժերի վրա:
Նախարարությունում նշել են, որ վերջին օրերի ընթացքում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ճշգրտվել և հաստատվել են ահաբեկիչների ռազմական գործողությունների շրջաններում Թուրքիայի զինված ուժերի գտնվելու կոորդինատները: Թուրքական կողմի տրամադրած տեղեկությունների համաձայն` Բեհուն բնակավայրի մոտակայքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ «չեն եղել և չպետք է լինեին»:
«Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը սիրիական զորքերի պատասխան կրակի հետևանքով հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով մշտական կապի մեջ է Իդլիբի համակարգման կենտրոնի հետ»,-հստակեցրել են նախարարությունում:
Գերատեսչությունում հավելել են, որ ռուսական ավիացիան սիրիական Բեհուն բնակավայրի մոտակայքում, որտեղ թուրք զինծառայողներ են մահացել, հարվածներ չի հասցրել:
Ռուսական գերատեսչությունում նշել են նաև, որ թուրք զինծառայողների մահվան մասին իմանալուց հետո ձեռնարկվել են բոլոր քայլերը, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի կրակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
14:29 29.04.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
10:48 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44