ԱՄՆ ռազմածովային ուժերի ափային ավիացիայի P-8A Poseidon ինքնաթիռը փետրվարի 17-ին լազերի ազդեցության է ենթարկվել չինական №161 էսկադրային ականակրի կողմից: Դեպքը տեղի է ունեցել Գուամ կղզուց դեպի արեւմուտք 600 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ P-8A-ն գտնվել է միջազգային օդային տարածքում՝ բոլոր կանոններին եւ դրույթներին համապատասխան: Ընդ որում, չինական ականակրի գործողությունները եղել են «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ»: Բացի այդ, չինացիներն իրենց գործողություններով խախտել են ծովում չծրագրված բախումների միջազգային օրենսդրությունը՝ բազմակողմ համաձայնագիր, որը կնքվել է 2014 թվականին երկու երկրների միջեւ միջադեպերի թիվը նվազեցնելու համար: Օրենսգրքում հատուկ նշվում է լազերների օգտագործումը, որոնք կարող են վնաս հասցնել անձնակազմին կամ սարքավորումներին: Չինական ականակրի անձնակազմը խախտել է նաեւ փոխըմբռնման մասին հուշագիրը, որը ստորագրել էին ԱՄՆ եւ ՉԺՀ պաշտպանության նախարարությունները: Լազերի օգտագործումը, որն անհնար էր տեսնել անզեն աչքով, գրանցվել է սենսորային հաղորդիչի կողմից: Լազերները, որոնք կիրառվում են զինված ուժերում, կարող են լուրջ վնաս հասցնել ինքնաթիռների անձնակազմերին, ինչպես նաեւ օդանավերի համակարգերին: P-8A ինքնաթիռն ուղեւորվում էր Ճապոնիա Օկինավա կղզում գտնվող ԱՄՆ ՌՕՈւ բազա: «ԱՄՆ ՌԾՈւ ինքնաթիռները մշտապես թռիչքներ են կատարել Ֆիլիպինյան ծովի վրայով, եւ դա արել են տարիներ շարունակ եւ կշարունակեն թռիչքներ կատարել… այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը»,- ասվում է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02