Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ փետրվարի 28–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ–ի տեղեկատվական ծառայությունից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով, որ պետական տարբեր մակարդակներում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն և բարեկամական ջերմ հարաբերություններ: Անդրադառնալով հայ և վրաց հավատակից ժողովուրդների պատմական անցյալին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքը, ինչի շնորհիվ էլ կարողացել են տարածաշրջանում համատեղ հաղթահարել բազում փորձություններ:
Իր հերթին պրն․ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով պատմական խորը արմատներ ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին, հաստատել է, որ դրանք պետք է փայփայել և ամուր պահպանել։ Նախարարն ընդգծել է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը շաղախող քրիստոնեական արժեհամակարգի կարևորության մասին: Անդրադառնալով աշխարհում տիրող պատերազմական իրավիճակներին և հակամարտություններին՝ վերջինս նշել է, որ դրանք մարդկային կյանքում սիրո և հավատքի պակասի հետևանքն են:
Հայոց Հայրապետը և Վրաստանի պաշտպանության նախարարը կարևությամբ շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցի-բանակ համագործակցության արդյունավորությանը և բանակում եկեղեցականների կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությանը: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է Մայր Աթոռի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև օգտաշատ համագործակցության փաստը՝ կարևոր համարելով, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորների կողքին մշտապես աղոթք հնչի և նրանք ամուր լինեն նաև իրենց հոգևոր կյանքի և ազգային ոգու արթնությամբ:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը և բարեմաղթանքներն է հղել վրաց ժողովրդին ու իշխանություններին և իր եղբայրական ողջույնները փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Երկրորդ Կաթողիկոս-Պատրիարքին:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
14:16 01.05.26
19:10 02.05.26
09:28 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44