«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում հաստատված ատելության մթնոլորտն ունի խորքային ու գործառութային նշանակություն։ Այսինքն՝ այնպես չէ, որ ատելության խոսքն ու ընդդիմախոսների քարկոծումը, որն իրականացվում է առավելապես իշխանության կողմից, ունի միայն քարոզչական նշանակություն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ատելության ու թշնամանքի մթնոլորտի հիմնական նպատակն է, որպեսզի երկրում ու հասարակության մեջ բացառվի այլակարծությունը։ Խոսքը ոչ թե այլակարծության իսպառ բացառման մասին է, այլ դրա՝ լուսանցքային դառնալու իրողության, այնպիսի իրողության, որում իշխանության տեսակետից տարբերվող այլակարծությունը չունի ֆունկցիոնալ նշանակություն, որեւէ կերպ չի ազդում որոշումների կայացման գործընթացի վրա։ Ֆորմալ առումով, ինչպես հաճախ է սիրում հպարտանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ապահովված են այլակարծության համար անհրաժեշտ պայմանները, ընդդիմադիր ուժերը տիրապետում են զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսությունների, դրանց էջերում ու եթերում հնչում է քննադատություն, իշխանության տեսակետից տարբերվող կարծիք։ Բայց այդ այլակարծությունը որեւէ գործառութային նշանակություն չունի, որովհետեւ այն չի հանդիսանում զսպող ու վերահսկող միջոց իշխանության գործունեության համար։ Իշխանությունն էլ այդ այլակարծությունը հանդուրժում է միայն այն չափով, որ չափով որ դա չի վերաբերում սկզբունքային հարցերին։ Այլ պարագաներում հնչող ցանկացած ընդդիմադիր խոսքի հեղինակ դառնում է իշխանական քարոզչամեքենայի հարձակումների թիրախ։ Ասվածում համոզվելու համար բավական է հետեւել խորհրդարանական ընդդիմության գործունեությանը։ Իրականում խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե գործում է չափազանց վախվորած, զգուշավոր, որովհետեւ վախենում է իշխանական քարոզիչների հարձակումներից ու թիրախավորումներից։ Բայց այդ պայմաններում անգամ, երբ, ասենք, «Լուսավոր Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամները թեկուզ հազվադեպ քննադատում են իշխանությանը՝ վերջինիս համար ցավոտ հարցերում, անմիջապես արժանանում են ամենավերջին բնորոշումների ու անվանարկումների։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ ֆորմալ առումով ցույց տալով այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն՝ իշխանությունն իրականում անհանդուրժող է այլակարծության հանդեպ, երբ դա վերաբերում է բովանդակությանը։ Իսկ դա բխում է, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներից ու ժողովրդավարության մասին նրա պատկերացումներից։ Նա սուպերժողովրդավարական է ձեւի մեջ, բայց իրականում բռնատիրական հակումներ ունի բովանդակության առումով։ Ընթացիկ քաղաքականության մեջ արտահայտվող այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներն այդ հակասականության վկայությունն են։ Հեղափոխությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում դեռեւս նորմալ, առողջ, մրցակցային ընդդիմադիր դաշտ չի ձեւավորվել, որովհետեւ իշխանությունն ամեն ինչ արել է՝ դա թույլ չտալու համար։ Իսկ առանց այդպիսի ընդդիմության՝ իշխանությունը շատ արագ հանգելու է դեգրադացման, ինչի արտահայտությունները մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58