«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։ Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Արդեն իսկ հայտարարել եմ` գոնե մեկ ցուցմունքի դեպքում ես կընդունեմ իմ մեղքը, ընդհանրապես որեւէ ցուցմունք, որեւէ ապացույց չկա` իրենց պնդումները հիմնավորող»: Հնարավո՞ր է գործը կարճվի։ «Բացառում եմ, որովհետեւ իմ նկատմամբ գործի հարուցման եւ քննության նպատակն ի սկզբանե իրավաբանության հետ կապ չուներ, շարունակությունն էլ կապ ունենալ չի կարող, որովհետեւ իրավաբանության տեսանկյունից գործը չէր կարող անգամ հարուցվել»: Ո՞րն էր հարուցման նպատակը։ «Բոլորին ակնհայտ է` մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման անկարողությունը, ուստի փորձում են հնարավոր հնչեղ անուններ մտցնել քրգործի մեջ` ստեղծելով բացահայտման պատրանք»: Ավելի հնչեղ անուննե՞ր էլ կան։ «Ակնհայտորեն` այո»: Նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, Ձեզնից ցուցմո՞ւնք են ակնկալել նրա մասով։ «Չեմ մեկնաբանում»: Մարտի 1-ի ապացույցների բազայի բացակայությունը, ինչը նկատելի է նաեւ Քոչարյանի գործի դեպքում, ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու։ «Հանգեցնելու է նրան, որ եթե ներպետական դատարաններում արդարություն չհաստատվի, հաստատվելու է եվրոպական դատարաններում եւ շատ կարճ ժամանակում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01