«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով: Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն: Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց. «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը: Շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, եւ հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչ փոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետեւ հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին», – նշեց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03