Diamond Princess ճամփորդանավի անձնակազմի շուրջ 500 անդամ, որը կորոնավիրուսի պատճառով արդեն երեք շաբաթ կարանտինի մեջ է Յոկոհամայի նավահանգստում, մնում է նավի վրա: Այդ մասին Princess Cruises կրուիզային ընկերությունը փետրվարի 28-ին հայտնել է իր կայքում։ Նրա տեղեկությունների համաձայն, խոսքը հիմնականում օտարերկրյա այն քաղաքացիների մասին է, որոնք սպասում են առաջիկայում չարտերային չվերթերի ժամանմանը իրենց երկրներ տարհանվելու համար: Մնացածներին կտեղավորեն Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Սայտամա պրեֆեկտուրայի քոլեջներից մեկի շենքում բժշկական հետագա զննումների համար: Այդ նպատակով Princess Cruises-ը վարձել է շուրջ 60 մասնագետների, որոնք հավատագրում են անցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Diamond Princess ճամփորդանավից մոտավորապես հազար առողջ ուղեւորների տարհանման գործողությունն սկսվել է փետրվարի 19-ին: Ճապոնիայից առանձին կարգով չարտերային չվերթների օգնությամբ իրենց բնակիչներին տարել են Ավստրալիան, Հոնկոնգը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան. այսպիսով, դուրս է բերվել մոտավորապես 800 մարդ: Այնուհետեւ ափ են իջել այն ուղեւորները, որոնք շփվել են վարակվածների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02