Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.891.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 18 դեպք, որից 17-ով հաշվարկվել է 5.863.880 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (18 բոխի, 2 բալենի, 2 թխկի, 1 ուռենի, 1 ցցաչոր բարդի, 1 խնձորենի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 622.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,25 խմ վառելափայտ)՝ 9.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 հաճարենի, 1 բոխի) հաշվարկվել է 1.222.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով (32,5 խմ կողահատ տախտակ, 12,28 խմ վառելափայտ, 2,1 խմ թափուկ փայտանյութ)՝ 3.950.080 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արձանագրված 1 դեպքով (100 հատ՝ 4 կգ պտեր կովկասյան թուփի ապօրինի հավաքում) հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է (2 կաղամախի, 1 ցցաչոր կաղամախի) 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, հաշվարկվել է 27.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Վայոց ձոր՝ արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 1,7 կգ կողակ տեսակի ձուկ) հաշվարկվել է 1.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայք՝ նախկինում արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 5,17 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 25.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ ( 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 441.700 ՀՀ դրամ:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44