Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մարտի 5-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում զինադադարի հասնելու հույս ունի: «Պուտինի հետ հինգշաբթի քննարկելու ենք Իդլիբի իրադարձությունները: Ես հուսով եմ, որ մեր զրույցի արդյունքներով կհաջողվի զինադադարի հասնել»,- Անկարայում ելույթ ունենալիս ասել է Էրդողանը: Իդլիբում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայյաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում էին սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ էր բացել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ գնդակոծության էին ենթարկվել այդ թվում նաեւ թուրք զինվորականները, որոնք պետք է այդտեղ չգտնվեին: Արդյունքում զոհվել էր Թուրքիայի բանակի 34 զինծառայող, վիրավորվել էր ավելի քան 30 մարդ: Թուրք զինվորականների տուժելու մասին տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո ռուսական կողմը միջոցներ էր ձեռնարկել սիրիական զորքերի կրակի ամբողջական դադարեցման համար, ապահովվել էր թուրք զոհված եւ վիրավորված զինծառայողների անվտանգ տարհանումը Թուրքիա: ՌԴ ՊՆ-ից ընդգծել էին, որ այս շրջանում ՌԴ ՕՏՈՒ ավիացիա չի կիրառվել: Հարձակումից հետո Էրդողանը անվտանգության խորհրդակցություն էր հրավիրել: Ուրբաթ ՆԱՏՕ-ի Խորհուրդը ի պատասխան Անկարայի համապատասխան խնդրանքի խորհրդակցություններ էր անցկացրել Սիրիայում իրավիճակի հարցով: ԱՄՆ Պետքարտուղարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Թուրքիային աջակցում են որպես ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից եւ «դիտարկում են տարբերակները, թե ինչպես այս ճգնաժամում Թուրքիային լավագույն կերպով աջակցեն»: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ իրավիճակի հանգուցալուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Մասնավորապես՝ ահաբեկիչներից չի տարանջատել զինված ընդդիմությանը, որը պատրաստ է քաղաքական գործընթացի շրջանակում կառավարության հետ երկխոսության: Այսպես՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-ի ռուս-թուրքական հուշագրում, որը համաձայնեցվել էր նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման արդյունքներով, նշված էր թուրք զինվորականների ներկայության ստատուս քվոն պահպանելու մասին, բայց պայմանով, որ մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 15-ը Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց դուրս կբերի բոլոր ահաբեկչական արմատական խմբավորումներին: Նաեւ համաձայնեցվել էր, որ այդ գոտու սահմաններում «արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման կայուն ռեժիմի ապահովման համար»: Հուշագրի 7-րդ կետով նախատեսվում էր այս շրջանում ռուս-թուրքական համատեղ պարեկման անցկացում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02