Իրանում ոստիկանները ձերբակալել են կրոնական սրբավայրերը լիզած տղամարդուն: Այս մասին հաղորդում է The New Arab-ը, գրում է Известия-ն:
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը լիզում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղական դարպասները: Այդկերպ ակտիվիստը կոչ էր անում պայքարել կորոնավիրուսի դեմ:
«Ես ուտում եմ վիրուսը, որպեսզի հանգստացնեմ ձեզ»,- ասում էր նա:
Լրագրողները մատնանշել են, որ Գաֆուրին COVID-19-ի դեմ այդ ճանապարհով պայքարող միակ տղամարդը չէ: Համացանցում տեսանյութ է տարածված, ըստ որի՝ նրանից բացի ևս 3 մարդ, այդ թվում 1 երեխա, լիզում են կրոնական սրբավայրերը:Նշենք, որ Իրանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 500-ով՝ հասնելով 1501-ի, զոհերի թիվը հասել է 66-ի:
«Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1501-ի, մահացել է 66 մարդ, 291 վարակակիր ապաքինվել է»,- ասված է առողջապահության փոխնախարարի հայտարարության մեջ:
Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:
Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02