Թուրքիան կարող է սիրիական մարտավարությունը կիրառել նաեւ ղարաբաղյան հարցում: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Նա պարզաբանեց, որ Թուրքիան, հավանաբար, ցանկանում է համաշխարհային խոշոր տերություն դառնալ, ինչով եւ բացատրվում է ռազմական բազաներն ընդլայնելու ձգտումը, ինչպես նաեւ` աննախադեպ ակտիվությունը Սիրիայում: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակին հայտարարել էր, որ Սիրիայի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում Մոսկվայի վրա, եւ այս խոսքերից հետո մենք տեսնում ենք, որ Էրդողանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում, ինչպիսին չէր ձեռնարկում նույնիսկ ԱՄՆ-ն»,- նշել է Վան Համբարձումյանը: Փորձագետը համոզված է, որ դա տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ շանտաժի ֆոնին: «Անկարան օգտվում է այն փաստից, որ համատեղ ծրագրեր ունի Մոսկվայի հետ, ինչպիսիք են «Թուրքական հոսքը», ինչպես նաեւ` սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը: Օգտվելով դրանից եւ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից որոշակի հավատարմությունը, որը ինքը պատժամիջոցների հետ կապված լուրջ ճնշման տակ է գտնվում, Թուրքիան իր քաղաքականությունն է առաջ տանում Սիրիայում: Այս ֆոնին մենք տեսնում ենք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ: Կարեւոր է նշել, որ Սիրիան այսօր նույնքան նշանակություն ունի Ռուսաստանի համար, որքան եւ Հայաստանը: Հետևաբար, հնարավոր է, որ Անկարան ղարաբաղյան ուղղությամբ որոշակի գործընթացներ փորձի նախաձեռնել` հիմնվելով նույն մարտավարության վրա, որն օգտագործում է սիրիական հարցով»,- եզրափակեց Վան Համբարձումյանը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02