Մարտի 5-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը ՌԴ-ում կքննարկեն սիրիական կարգավորման հարցերը` հաշվի առնելով Իդլիբի էսկալացիոն գոտում տեղի ունեցած սրումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը: «Մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Խոսքը սիրիական կարգավորման խնդիրները քննարկելու մասին է` հաշվի առնելով Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի ներկայիս սրացումը»,- նշվում է հայտարարության մեջ: Իդլիբում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ահաբեկիչները փետրվար 27-ին լայնածավալ հարձակում իրականացրեցին Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` հրետակոծվել էին, այդ թվում նաեւ, Թուրքիայի զինված ուժերը, որոնք չպետք է այնտեղ լինեին: Արդյունքում 36 թուրք զինվոր էր զոհվել: Զոհված թուրք զինվորականների մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ռուսական կողմը սկսեց միջոցներ ձեռնարկել սիրիական զորքերի կողմից ամբողջական հրադադարի համար, ապահովվեց մահացածների եւ վիրավորների անվտանգ տարհանումը Թուրքիա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում շեշտել են, որ ռուսական ավիացիան այդ շրջանում գործի չի դրվել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02