Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան գործադրել են բավականաչափ ջանքեր, որպեսզի վաստակեն Եվրամիության կազմում ներառվելու շուրջ բանակցությունների մեկնարկը, հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն արգելափակել էր Սկոպյեյի եւ Տիրանայի հետ բանակցությունները հոկտեմբերին, հայտարարել է փետրվարին, որ պատրաստ է թույլ տալ նրանց սկսել անդամության շուրջ բանակցությունները, եթե Եվրահանձնաժողովը տա դրական արձագանք մարտին: Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին ասել է, որ երկու երկրները բարեփոխել են իրենց տնտեսությունը, դատական համակարգը եւ պետության մյուս ոլորտները ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար: «Ես հույս ունեմ, որ անդամ պետությունները դրական որոշում կկայացնեն առաջիկա շաբաթների ընթացքում»,-ասել է նա: ԵՄ անդամ երկրների կառավարությունները պետք է որոշում կայացնեն ընթացիկ ամսվա վերջում: Հաստատման դեպքում կգումարվի ԵՄ առաջնորդների եւ բոլոր վեց թեկնածու երկրների՝ Սերբիայի, Կոսովոյի, Չերնոգորիայի, Ալբանիայի, Բոսնիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի մասնակցությամբ նիստ Զագրեբում մայիսին: Հոկտեմբերին Մակրոնը հրաժարվել էր հաստատել բանակցությունների մեկնարկը՝ հայտարարելով, որ նոր անդամներ ընդունելու գործընթացն անհրաժեշտ է փոխել: Փետրվարին Եվրահանձնաժողովն առաջարկել էր բարեփոխել այդ գործընթացը: ԵՄ դիվանագետները հայտարարել էին, որ Դանիան եւ Նիդերլանդները, որոնք սատարել էին Մակրոնին, նույնպես կպակասեցնեն իրենց դիմադրությունը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02