Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն մարտի 3-5-ը՝ ուսումնասիրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով Նախարարների հանձնաժողովի վերահսկիչ դերակատարման համաձայն:
Մանրազննին ուսումնասիրության են ենթարկվելու Հայաստանին առնչվող երկու գործեր՝ «Չիրագովը, մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի»։
Նշենք, որ առաջին գործի վճիռը կայացվել է 2015 թվականի հունիսի 16-ին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանին նյութական և ոչ նյութական վնասի համար փոխհատուցել ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված անձանց: Նույն գործի հետ փոխադարձաբար կդիտարկվի «Սարգսյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը, որով Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է ստեղծել մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:
«Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը կայացվել է 2013-ի հունվարի 2-ին: Խնդիրը՝ ոստիկանական կալանքի ժամանակ կտտանքները, ձերբակալման ժամանակ սպանությունը և ոչ արդյունավետ հետաքննությունը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02