Եվրոպական Միության՝ Բրյուսելում գտնվող գրասենյակում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Ախտահարվածը Պանշտպանության հարցերով գործակալության աշխատակիցներից մեկն է, հայտնում է newstalk.com-ը:
Նա համապատասխան թեստ է անցել և դրական պատասխան ստացել:
Գործակալությունը չեղարկել է բոլոր հանդիպումները: Վարակակրի հետ սերտ շփման մեջ եղած մյուս աշխատողները տուն են ուղարկվել: Նրանց խորհուրդ է տրվել մեկուսանալ:
Մյուս աշխատողներին խորհուրդ է տրվել օրական երկու անգամ չափել ջերմությունը:
Հայտնի է, որ ԵՄ տարածքում արձանագրվել է վարակման ավելի քան 3300 դեպք: Դրանց մեծ մասն Իտալիայում է:
ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:
12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք: Կորոնավիրուս չի գրանցվել 122 երկրում: Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի օջախը Չինաստանի Ուհան քաղաքում է:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02