«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի թեկնածու, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն Արցախի խորհրդարանական ընտրությունների որեւէ ցուցակում ընդգրկված չէ՝ հաշվարկն այն է, որ նա աներկբա պետք է նախագա՞հ դառնա․ հարցրինք նրա համակիր, քաղաքագետ Մանվել Սարգսյանին։
«Ներեցեք, իսկ հակառակն ավելի անհասկանալի չէ՞ պատահաբար, երբ մարդ ձգտում է նախագահի պաշտոնի, սակայն ներառվել է պատգամավորների թեկնածուների ցուցակում․ փոքր-ինչ «տորգային» չէ՞ մոտեցումը»:
Իսկ եթե Մայիլյանը չընտրվի, ի՞նչ է անելու այդ դեպքում՝ դառնալու է գործազո՞ւրկ։ «Մինչեւ ԱԳ նախարար դառնալն ինչո՞վ էր զբաղվել, կրկին գնալու է իր գործով զբաղվի՝ 2007-ին ինքն էլի նախագահի թեկնածու էր, չէ՞, չընտրվեց՝ գնաց հանրային սեկտոր»:
Ասում են` ինքը «Բաց հասարակության հիմնադրամի», ընդունված լեքսիկոնով` «սորոսականների» հետ մտերիմ է, այդպե՞ս է։ «Չկա նման բան, երբ 2007-ից հետո նա ստեղծեց Հանրային խորհուրդը` անվտանգության հարցերով, աշխատում էր ԵՄ-ի հետ` Եվրամիության պաշտոնական գրանտներով»: Մեկ էլ ասում են` ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է շահագրգիռ Մասիս Մայիլյանի ընտրության հարցով, կուրացիա է իրականացնում։
«Կարելի է կարծել` Արմեն Գրիգորյանը մի շատ հայտնի դեմք է, թող իր համար շահագրգիռ լինի, դա որեւէ բան չի նշանակում»: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի սրտի թեկնածուն Արցախում ո՞վ է։ «Բացարձակապես ոչ ոք չգիտի. ոչ մեկին նա բացահայտ առավելություն չի տալիս, մի քիչ վտանգ էր տեսնում Վիտալի Բալասանյանից, հիմա նա էլ ռադիկալ բաներ չի խոսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58